Հայաստանի ֆուտբոլի երիտասարդական հավաքականը չկարողացավ պահել հաղթանակը14 նոյեմբերի 2009 - 19:28 AMT PanARMENIAN.Net - Նոյեմբերի 14-ին Հայաստանի ֆուտբոլի երիտասարդական հավաքականը 2011թ. Եվրոպայի առաջնության ընտրական փուլում հանդիպեց էստոնացիների հետ: 1-ին խաղակեսի 24-րդ րոպեին առաջին գոլը խփեց հայկական հավաքականի կիսապաշտպան Հենրիկ Մխիթարյանը (Դոնեցկի «Մետալուրգ») :Առաջին խաղակեսում ավելի շատ հարձակման էին դիմում հայ ֆուտբոլիստները եւ գոլ խփելու ավելի շատ շանսեր ունեին, սակայն չկարողացան օգտվել իրենց առավելությունից: 2-րդ խաղակեսի 21-րդ րոպեին Ալբերտ Թադեւոսյանը («Փյունիկ») խփեց երկրորդ գոլը, սակայն այն հաշվի չառնվեց, քանի որ «խաղից դուրս» վիճակ էր: Էստոնացիները կարողացան հավասարեցնել հաշիվը միայն լրացուցիչ րոպեին: Գոլի հեղինակն է Արտյոմ Արտյունինը: Խաղն ավարտվեց ծեծկռտուքով, որից հետո կարմիր քարտ ստացավ ՀՀ հավաքականի ֆուտբոլիստ Արտակ Ալեքսանյանը («Փյունիկ»): Այսպիսով B խմբում Հայաստանը զբաղեցնում է վերջին տեղը 1 միավորով: 2-րդ խմբում մրցաշարային աղնյուսակը հետեւյալ տեսքն ունի` Շվեյցարիա-10 միավոր Թուրքիան-9 միավոր Էստոնիա-8 միավոր Վրաստան-5 միավոր Իռլանդիա-4 միավոր Հայաստան-1 միավոր: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |