Իրան- Թուրքիա գազի գործարքը կարող է ձախողվել

PanARMENIAN.Net - Իրան-թուրքական համաձայնագիրը, որը նախատեսում է Իրանի եւ Թուրքիայի միջեւ գազամուղի համատեղ կառուցում եւ Իրանի Հարավային Փարս գազի հանքավայրի յուրացում, պետք է հաստատի Իրանի խորհրդարանը (մեջլիսը): «Իրանի սահմանադրության համաձայն, բոլոր միջազգային պայմանագրերը հաստատում է Իրանի խորհրդարանը», - ասել է Իրանի մեջլիսի էներգետիկայի հանձնաժողովի նախագահ Համիդ Ռեզա Կատուզիանը: «Իրանի եւ Թուրքիայի միջեւ համաձայնագրին խորհրդարանը դեռեւս հավանություն չի տվել, այդ պատճառով, հավանական է, որ գործարքը կարող է փոխվել», - ավելացրել է նա:



Իրանը եւ թուրքական ազգային նավթարդյունահանող Turkiye Petrolleri Anonim Ortakligi (TPAO) ընկերությունը, որը Թուրքիայի նավթարդյունահանման բնագավառում խոշորագույն ընկերությունն է, 2008 թ. ստորագրել են «Մտադրությունների մասին հուշագիր», որի համաձայն TPAO - ն պարտավորվում է մշակել Հարավային Փարսի գազի հանքավայրի 22, 23 եւ 24 գծերը ու արդյունահանել 20, 4 խ/մ բնական գազ: Իրանի եւ Թուրքիայի պաշտոնական ներկայացուցիչների հայտարարությունների համաձայն, բանակցությունները ավարտման փուլում են:



Այս տարվա հոկտեմբերին Իրանը բանակցային գործընթացն ավարտելու եւ թուրքական ընկերության կողմից Հարավային Փարս հանքավայրի երեք գծերի յուրացման համար վերջնաժամկետ էր նշանակել երեք ամիս: Սպասվում է, որ այդ հարցը վերջնականապես որոշելու համար մյուս ամիս Իրան է ժամանելու Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնյաների պատվիրակությունը, որի կազմում են լինելու Թուրքիայի էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Թաներ Իյլդիզը, արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլուն, ինչպես նաեւ Turkiye Petrolleri Anonim Ortakligi (TPAO) թուրքական նավթային ընկերության եւ գազատար խողովակների կառուցման պետական ,BOTASե ընկերության ներկայացուցիչները, հաղորդում է MEHR գործակալությունը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---