Վերջին 10 տարիների ընթացքում Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը այլ մակարդակ է անցել

PanARMENIAN.Net - Քաղաքական մեկնաբաններից շատերը կարծում են, որ Իսրայելի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների վատթարացումը կարող է արագացնել պաշտոնական Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը: Այդ մասին PanARMENIAN.Net ն հայտնել է Թել Ավիվում Արեւելյան Եվրոպայի ինստիտուտի տնօրեն, Քնեսսեթի նախկի պատգամավոր Ալեքսանդր Ցինկերը:



Նրա խոսքերով, այդ հարցը երկար պատմություն ումնի, սակայն վերջին 10 տարիների ընթացքում գործընթացը ընդունել է բոլորովին այլ մակարդակ: 1999 թ-ն առաջին անգամ Քնեսսեթում (իսրայելական խորհրդարան) ես կազմակերպեցի եւ գլխավորեցի Իսրայել-Հայաստան բարեկամության միջխորհրդարանային խումբը: Խմբի անդամները սկսեցին խուսանավել համապատասխան օրենքի ընդունումը:



«Այդ հարցի համար շատ բան է արել խմբի նախագահ Քնեսսեթի պատգամավոր Յուրի Շտերնը: Ամենայն Հայոց Կաթողիկոսի հրավերով նա միասին Իսրայելի գլխավոր ռաբբի Յոնա Մեցգերի հետ 2005 թ-ն այցելեց Հայաստան: XX դարի առաջին ցեղասպանության հուշահամալիրի մոտ ռաբբի Մեցգերը հայտարարել էր. «Անհնար է առանց արդյունքների հիշել այն, ինչը կատարվեց հայերի հետ Թուրքիայում»: Շտերնը իր հերթին նշել է, որ ընդունում է Հայոց ցեղասպանությունը: Եվ ներկայումս, բարեկամության խմբի ղեկավար, խորհրդարանային խմբակցության նախագահ Զեեւ Էլկինը փորձում է իր գործընկերների ուշադրությունը հրավիրել Հայոց ցեղասպանության չլուծված հարցին», - նշել է քաղաքագետը:



Իհարկե, նրա կարծիքով, Թուրքիայի հետ հարաբերությունների վատթարացումը կարող է արագացնել Հայոց ցեղասպանության ճանաչումը Իսրայելի կողմից, սակայն դա շատ երկար գործընթաց կլինի: Եվ այստեղ շատ կարեւոր կարող է դառնալ Հայաստանի քարոզչական նախաձեռնությունը այդ հարցում իսրայելական հասարակության իրազեկման նպատակով:



«Ունենալով Իսրայելում սակավաթիվ, սակայն շատ ակտիվ համայնք, Հայաստանի ղեկավարությունը դժբախտաբար ոչ մի ուշադրություն չի դարձնում նրա վրա: Անհրաժեշտ է հասկանալ, որ հենց հասարակական կազմակերպությունների միջոցով եւ Իսրայելի քաղաքացիների հետ անմիջական շփումով կարելի է հասնել զգալի արդյունքների անհրաժեշտ հասարակական կարծիքի ձեւավորման համար, իսկ իսրայելական քաղաքական գործիչները շատ լուրջ ականջալուր են լինում դրան, մասնավորապես նախընտրական շրջանում: Քաղաքականության մեջ երբեք չեն ասուն «երբեք»: Ես լավատես եմ, եւ հավատում եմ, որ տեսանելի ապագայում կդառնամ Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման ականատեսը: Միայն եկեք, ոչ թե ուղղակի հետեւել այդ գործընթացին, այլ նաեւ ինչ որ բա անենք: Ցանկալի է միասին», - ընդգծել է Ցինկերը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---