2011թ. Իրանը կկարողանա բավականաչափ ուրան արտադրել մեկ միջուկային մարտագլխիկի համար17 նոյեմբերի 2009 - 12:13 AMT PanARMENIAN.Net - Արդեն 2011 թ. Իրանը կկարողանա շահագործման հանձնել իր վերջերս գաղտնազերծված միջուկային օբյեկտը, որ գտնվում է Կումի մերձակայքում: Կում քաղաքի մոտ գտնվող միջուկային օբյեկտը նախատեսում է ուրանի հարստացման համար նախատեսված 3 հազար ցենտրիֆուգի աշխատանք: Ըստ ՄԱԳԱՏԷ-ի գնահատականների, շահագործման հանձնելու ց հետո գործարանը կկարողանա տարեկան արտադրել մեկ միջուկային մարտագլխիկի համար բավարար քանակությամբ ուրան, հաղորդում է ՌԲԿ-ն: Սեպտեմբերի 21-ին Իրանը ՄԱԳԱՏԷ-ին ուղղված նամակում բացահայտեց երկրում ուրանի հարստացման երկրորդ գործարանի գոյությունը եւ նույնիսկ թույլ տվեց, որ այն այցելեն ՄԱԿ-ի փորձագետները: Արեւմուտքի երկրները պնդում են, որ Իրանը դադարեցնի միջուկային վառելիքի ինքնուրույն հարստացումը: ԱՄՆ-ն ու ԵՄ երկրները մտավախություն ունեն, որ Իրանը կարող է միջուկային զենք ստեղծել: Սակայն Իրանը պնդում է, որ իր միջուկային ծրագիրը բացառապես խաղաղ բնույթ է կրում եւ նա մտադիր չէ հրաժարվել խաղաղ ատոմի իր իրավունքից: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |