Լիբանանում քննարկել են հայ-թուրքական Արձանագրությունները

PanARMENIAN.Net - Լիբանանում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին Արձանագրությունների վերաբերյալ սեմինար էր կազմակերպվել: Սեմինարի հիմնական դասախոսը բեյրության «Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր Շահան Կանդահարյանն էր: Իր ելույթում անդրադառնալով Հայաստան-Սփյուռք հարաբերություններին` նա հավաքվածների ուշադրությունը սեւեռեց թուրքական կառավարության դիվանագիտության վրա: «Պետք է ուշադիր լինել, քանի որ թուրքական խաղը նպատակ է հետապնդում ոչ թե իրարից հեռացնել Հայաստանն ու Սփյուռքը, այլ իրար հակադրելն»,- ասաց «Ազդակի» խմբագիրը:



Դասախոսության ընթացքում Շահան Կանդահարյանը մանրամասն ներկայացրեց Արձանագրությունները եւ դրանց հնարավոր հետեւանքները Հայաստանի համար: Խոսելով Ղարաբաղի հետ Արձանագրությունների կապի մասին` նա ասաց. «Հայաստանի համար Ղարաբաղն անկախ պետություն է եւ երբեք չի վերադարձվի Ադրբեջանին: Այդ դիրքորոշումն ունեն բոլորը` Հայաստանի նախագահը, վարչապետը, ժողովուրդը: Հայաստանի համար Ղարաբաղը հայկական հող է»:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---