Մայքլ Մակմահոն. «Ղարաբաղյան հակամարտության հարցի լուծումը ոչ միայն Վաշինգտոնի, այլեւ Մոսկվայի շահերից է բխում»

PanARMENIAN.Net - «Եթե հայ-թուրքական արձանագրությունները կարող են հանգեցնել Հայաստանի մերձեցմանը Արեւմուտքին եւ ղարաբաղյան հակամարտության քաղաքական կարգավորմանը, ապա ես աջակցում եմ դրանց», - հայտարարել է ամերիկացի կոնգրեսական Մայքլ Մակմահոն :



Նրա խոսքերի համաձայն, գլոբալ էներգետիկ անվտանգության հետեւանքներով այդ շարունակական հակամարտության լուծումը, բխում է ինչպես ԱՄՆ-ի, այնպես էլ Ռուսաստանի շահերից:



ԱՄՆ կոնգրեսականը նշել է նաեւ, որ «ճշմարտությունն այն է, որ Թուրքիան սերտ հարաբերություններ ունի Ադրբեջանի հետ, եւ տասնամյակներ շարունակ Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների հարցը կապված է Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ»:



«Ցավոք, Հայաստանը կամ Թուրքիան դեռեւս չեն հաստատել արձանագրությունների վավերացման ժամկետները: Սակայն դա չի նշանակում, որ Ցյուրիխում արձանագրությունների ստորագրումը երկու երկրների համար առաջընթաց քայլ չէր: Կատարյալ աշխարհում բոլոր խաղացողները այդ փաստը կգիտակցեին եւ կվավերացնեին արձանագրություններն իրենց խորհրդարաններում», - ավելացրել է նա:



Կոնգրեսականի խոսքերի համաձայն, Վաշինգտոնը Կովկասում իր հետաքրքրությունների մասին կիսվում է դաշնակիցների հետ, հաղորդում է Trend News-ը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---