«Յունիբանկ»-ը առաջարկում է նոր ծառայություն` Ինտերնետ բանկինգ

PanARMENIAN.Net - Ինտերնետի տարածման եւ հասարակությանտարբեր շերտեր բանկային ծառայությունների ներթափանցման հետմեկտեղ` Հայաստանում եւս Ինտերնետ բանկինգը` որպես ավանդական բանկային սպասարկման հավելյալ ծառայություն, մեծ հետաքրքրություն է սկսել առաջացնել: «Յունիբանկ»-ն առաջիններից մեկն էր հայաստանյան շուկայում, որ սկսեց այս ծառայության տրամադրումը, հաղորդում է բանկի մամլո ծառայությունը:

Ինտերնետ-բանկ համակարգըհնարավորություն է տալիս հաճախորդներին կառավարել իրենց բանկային հաշիվներն առանց բանկ հաճախելու: Օգտվելով այս ծառայությունից, հաճախորդը կարող է Ինտերնետ ցանցին միացված ցանկացած համակարգչից իրականցնել բանկային տարբեր գործառույթներ:

Ինտերնետ-բանկ համակարգըհաճախորդին տրամադրում է լիարժեքբանկային սպասարկում իրական ժամանակի ռեժիմում, առաջարկելով Ինտերնետ ցանցի միջոցով, աշխարհի ցանկացած կետից, պաշտպանված մուտք բանկային տեղեկատվությանը:



Ինտերնետ-բանկ համակարգին միացումը «Յունիբանկ»-ը կատարում է անվճար: Համակարգում գրանցվելու համար հաճախորդը պետք է դիմի բանկին, որտեղ նրան կտրամադրեն Ինտերնետ-բանկ համակարգից օգտվելու համար անհրաժեշտ վավերապայմանները: Գրանցումից հետո համակարգի գլխավոր էջում հաճախորդը ընտրում է այն գործառույթները, որոնք նրան անհրաժեշտ են բանկային հաշիվների հետ աշխատելու համար:



Ինտերնետ-բանկ համակարգով իրականացված գործառույթների անվտանգությունն ապահովվում է երեք մակարդակներով` հաճախորդի լոգինի եւ ծածկագրի ստուգմամբ, գաղտնաբանալու առկայությամբ եւծածկագրված միացմանկիրառմամբ: Համակարգում կիրառվումէէլեկտրոնային թվային ստորագրությունը, որնապահովում էհաճախորդիեւ նրակողմից տրված հանձնարարականների նույնականացման անհրաժեշտ մակարդակը:



Սպասարկման բարձրորակիապահովմաննպատակով բանկիհամապատասխան աշխատակիցները հաճախորդների համարկանցկացնեն համապատասխան ուսուցողական լսումներ:
 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---