Իլոնա Վիկլանդ. «Կարլսոնը փարիզեցի է»

PanARMENIAN.Net - «1955 թ. Աստրիդ Լինդգրենը Կարլսոնի մասին գիրքն ավարտելուց հետո, ինձ ուղարկեց ձեռագիրը, որպեսզի ես կարողանամ նկարել Կարլսոնին: Որոշ ժամանակ անց ես նրան ուղարկեցի իմ ստեղծած Կարլսոնի կերպարը: Այն դիտելով, Լինդգրենը ասաց.« Ոչ, սա իմ Կարլսոնը չէ»: Դրանից հետո ես 6 ամիս ապրեցի Փարիզում` փնտրելով Կարլսոնին այդ քաղաքում: Եվ մի օր փողոցում տեսնում եմ մի մարդու` գզգզված մազերով, կոմբինեզոնը հագին: «Ահա Կարլսոնը», - բացականչեցի մտքումս: Այնպես որ, նա ծնվել է Փարիզում», - պատմեց հեքիաթագիր Աստրիդ Լինդգրենի հայտնի գրքի ձեւավորող Իլոնա Վիկլանդը «Կարլսոնը, որ կարողանում է թռչել» ցուցահանդեսի բացմանը:



Իլոնա Վիկլանդի աշխատանքների ցուցահանդեսը անցկացվում է Երեւանի ազգային էսթետիկական կենտրոնում եւ ցուցադրվելու է մինչեւ դեկտեմբերի 3-ը: Ցուցահանդեսը կազմակերպել են` ԵՄ շվեդակական ներկայացուցչությունը, ՀՀ-ում Էստոնիայի հյուպատոսությունը, «Հայաստանի պատանիների նվաճումները» կազմակերպությունը, որն իրականանում է Երեխաների պաշտպանության միջազգային համաժողովին նվիրված միջոցառումների շրջանակում:



«Ես ուրախ եմ, որ մենք Հայաստանի հասարակությանը հնարավորություն ենք տալիս գալու եւ շփվելու ամենասիրելի մուլտֆիլմերից մեկի հերոսների հետ` շնորհիվ Իլոնա Վիկլանդի սեղծած կերպարի: Միջոցառումը մեզ նաեւ հնարավորություն կտա մեկ անգամ եւս ընդգծելու ու հասարակության ուշադրությունը սեւեռելու երեխաների պաշտպանության իրավունքների վրա», - հայտարարեց Շվեյցարիայի դեսպան Հանս Գունար Ադենը:



Ցուցահանդեսի բացմանը ներկայացվում էին նաեւ մանրանկարչությամբ զբաղվող աշակերտների պատրաստած աշխատանքները` նվիրված երեխաների պաշտպանությանը:



«Երկու ամսվա ընթացքում Հայաստանի տարբեր շրջանների 20 դպրոցների աշակերտներ մասնակցել են մեր կազմակերպության անցկացրած մրցույթին: Թիմերը քննարկել են երեխաների իրավունքները, ապա ներկայացրել են երեխաների իրավունքներին նվիրված փոքրիկ բեմադրություններ», - հայտարարեց «Հայաստանի պատանիների նվաճումները» կազմակերպության տնօրեն Արմինե Հովհաննիսյանը:



Նրա խոսքերի համաձայն, հաղթող են ճանաչվել երեք թիմ, որոնք «Օրրան» կենտրոնի, Աշոտ Ղազարյանի «Հումորի դպրոցի» սաների հետ միասին ներկայացրել են հաղթանակած տեսարանները: Բեմադրություններին մասնակցել են նաեւ հանրաճանաչ դերասաններ Հրանտ Թոխաթյանը, Աշոտ Ղազարյանը եւ Զառա Արամյանը:
 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---