Նոյեմբերի լույս 19-ի գիշերը փլուզվել է Սբ. Գրիգոր Մուղնեցոնց գմբեթային եկեղեցին

PanARMENIAN.Net - Նոյեմբերի լույս 19-ի գիշերը փլուզվել է Սբ. Գրիգոր Մուղնեցոնց գմբեթային եկեղեցին: Ինչպես հաղորդում է Հայ Առաքելական եկեղեցու վիրահայոց թեմի մամլո ծառայությունը, մեծ գմբեթից բացի, վնասվածքներ են ստացել նաեւ փոքր գմբեթները, որից մեկը ծառայում էր որպես զանգակատուն:



Սբ.Գեւորգ եկեղեցին այն հինգ եկեղեցիներից մեկն է, որի առնչությամբ ՀԱԵ-ն դիմել էր Վրաստանի ղեկավարությանը, Վրաց ուղղափառ եկեղեցուն, միջազգային կազմակերպություններին: Սակայն Վրաստանի իշխանություններն անպատասխան թողեցին բոլոր դիմումները: Թբիլիսիի Սբ. Գեւորգ, Նորաշեն, Շամխորեցոց սբ. Աստվածածնի, Սբ. Նշան եկեղեցիները եւ Ախալցիխեի Սբ.Մինաս եւ Սբ.Նշան եկեղեցիները Վրաց ուղղափառ եկեղեցին «վիճարկելի» է հայտարարել:



Ըստ Հայ Առաքելական եկեղեցու վիրահայոց թեմի, փլուզման ողջ պատասխանատվությունը կրում է Վրաստանի մշակույթի եւ հուշարձանների պահպանության նախարարությունը, որի բալանսի վրա է եկեղեցին:

«Վրաց եկեղեցին, հրաժարվելով լուծել հայկական եկեղեցիներն իրենց օրինական տերերին վերադարձնելու հարցը, եւ պատշաճ ուշադրություն չդարձնելով դրանց պաշտպանությանը, գիտակցաբար ոչնչացնում է հայ մշակույթի հուշարձանները Վրաստանի տարածքում»,-ասվում է ՀԱԵ վիրահայոց թեմի հայտարարության մեջ:

Սբ. Գրիգոր Մուղնեցոնց եկեղեցին կառուցվել է 1356 թվականին:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---