«Էրգենեկոն» գործում ի հայտ են գալիս նոր մանրամասնություններ

PanARMENIAN.Net - Թուրքիայի ռազմական ուժերի Պետական շտաբը հայց է ներկայացրել Taraf թերթի դեմ, որում հրատարակվել էր « Նշանաբանը «Քաֆես» հոդվածը: Այդ մասին հաղորդել է Թուրքիայի ՌՈւ Պետական շտաբի քարտուղար գեներալ-լեյտենանտ Ֆերրիթ Գյուլերը:



«Թուրքիայի ռազմածովային ուժերի հրամանատարությունը Զարգացում եւ արդարություն կուսակցությանը ջախջախիչ հարված հասցնելու համար, պլանավորել է հարձակումներ կատարել երկրի ոչ մահմեդական բնակչության վրա, նպատակ հետապնդելով ուժեղացնել արտաքին ուժերի ճնշումը կառավարող կուսակցությանը: «Քաֆես» պլանավորված գործողության վերաբերյալ հայտնի դարձավ «Էրգենեկոն» ծայրահեղ ազգայնական ահաբեկչական կազմակերպության գործի հետաքննության ժամանակ:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---