Հարվարդում տեղի կունենա «Քաղաքականությունն ու անցյալը Թուրքիայում եւ Ճապոնիայում» սեմինարը

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 3-ին Հարվարդի համալսարանի Բելֆեր կենտրոնում կկայանա «Թող պատմաբաննե՞րը որոշեն: Քաղաքականությունն ու անցյալը Թուրքիայում եւ Ճապոնիայում» սեմինարը: Թուրքիայի ու Ճապոնիայի քաղաքական գործիչները հայտարարում են, որ պատմության որոշ ասպարեզներում առկա հակասությունները պետք է վերլուծեն վերլուծաբաններն ու պատմաբանները: Առաջիկա սեմինարի ընթացքում կշոշափվեն Թուրքիայի ու Ճապոնիայի պատմական խնդիրների վերաբերյալ այդ երկրների քաղաքականությանն առնչվող հարցեր, ինչը վկայում է այդ երկրներից յուրաքանչյուրի ցավալի ու խայտառակ անցյալի պահպանված արդիականության մասին:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---