Թուրքիան ուժեղացնո՞ւմ է իր դիվանագիտական ակտիվությունը Ղարաբաղյան խնդրի լուծման հարցում

PanARMENIAN.Net - «Թուրքիան ուժեղացրել է իր դիվանագիտական ակտիվությունը Ղարարբաղյան խնդրի լուծման հարցում»: Թեեւ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ ստորագրված արձանագրություններում չի հիշատակվում Լեռնային Ղարաբաղի մասին, սակայն այդ հարցը միակ խոչընդոտող քարն է երկու երկրների հարաբերությունների կարգավորման հարցում, եւ Անկարան պարզ հայտարարել է Երեւանին, որ այդ հարցում եթե տեղաշարժ չլինի` պետք չէ կարգավորման սպասել», - գրում է Hurriyet թուրքական թերթը` հղում անելով դիվանագիտական աղբյուրների:



Ըստ թերթի, Թուրքիան Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու մասին իր հանձնարարականներն է առաջարկել ԵԱՀԿ ՄԽ-ին, որտեղ, մասնավորապես, ենթադրվում է «Ադրբեջանի բոլոր 7 բռնազավթված շրջանների ազատագրումը»: Թուրքիայի արտաքին գործերի նախարարության աղբյուրների համաձայն, երկրորոդ փուլում սկսվում են բանակցություններ` խաղաղարար ուժերի եւ ԼՂՀ կարգավիճակի մասին, եւ վերջապես, ստորագրվելու է Լեռնային Ղարաբաղի միջանկյալ կարգավիճակի մասին պայմանագիր:



«Այս բոոլր հարցերը քննարկման առարկա կդառնան Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Ահմեդ Դավութօղլուի եւ նրա հայ գործընկեր Էդվարդ Նալբանդյանի բանակցությունների ընթացքում, որը տեղի կունենա Աթենքում, դեկտեմբերի 1-2-ին` ԵԱՀԿ սամիթի շրջանակում, նաեւ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Էլմար Մամեդյարովի հետ` Անկարայում, դեկտեմբերի կեսերին», - գրում է Hurriyet-ը:



Իչպես PanARMENIAN.Net ին հայտնեց դիվանագետը, որը ցանկացավ անհայտ մնալ, Թուրքիան հերթական անգամ փորձում է ցանկալին իրականի տեղ դնել: «Որեւէ բանակցություն Լեռնային Ղարաբաղի մասին Հայաստանը Թուրքիայի հետ չի վարել եւ չի էլ վարելու», - ընդգծել է հայ դիվանագետը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---