Թուրքիան հրաժարվել է գնել իսրայելական անօդաչու ինքնաթիռները

PanARMENIAN.Net - Թուրքիան չեղյալ է հայտարարել 10 անօդաչու թռչող սարքեր Heron գնելու մասին Իսրայելի հետ կնքած համաձայնագիրը, հաղորդում են թուրքական ԶԼՄ-երը, հղում անելով կառավարության աղբյուրներին, գրում է ՌԻԱ նովոստի-ին:



Նախօրեին կառավարությունը ընդունել է 200 մլն դոլար գնահատվող գործարքը չեղյալ հայտարարելու մասին: Իսրայելին այդ մասին տեղեկատվություն տալը հանձնարարվել է թուրքական տիեզերական -ավիացիոն արդյունաբերության (TAI) ընկերությունը:



10 անօդաչու սարքեր գնելու մասին համաձայնագիրըԹուրքիայի եւ Իսրայելի միջեւ ստորագրվել էր 2005 թ.: Նախատեսվում էր սարքերի մատակարարումն ավարտել 2008 թ. , սակայն սարքերը թուրքական խցիկներով հագեցնելու տեխնիկական բարդությունների պատճառով համաձայնագրի իրականացումը կասեցվեց: Արդյունքում, Թուրքիան առաջին անօդաչու սարքերն ստացավ անցյալ տարվա նոյեմբերին, իսկ մնացածը մինչ այժմ մատակարարված չեն:



Թուրքական ԶԼՄ-երում բազմաթիվ հոդվածներ էին գրում Իսրայելի հետ համաձայնագիրը չեղյալ հայտարարելու մասին: Պնդումներ կային նաեւ այն մասին, որ Թուրքիան 6 անօդաչու սարքեր ձեռք բերելու մասին բանակցություններ է սկսել ԱՄՆ-ի հետ` 4 Predator MQ1A եւ 2 Reaper RQ-9:



Թուրքիան եւ Իսրայելը ռազմաքաղաքական գործընկերներ են, որոնք մինչեւ վերջերս սերտ համագործակցել են ռազմական հարցերում: Երկու երկրների միջեւ հարաբերությունները վատացան 2008 թ. դեկտեմբերի - 2009 թ. հունվար ժամանակահատվածում Գազայի հատվածում իրականացված «Պինդ արճիճ» գործողությունից հետո:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---