Իրանում լայնամասշտաբ զորավարժություններ են սկսվել

PanARMENIAN.Net - Այսօր Իրանում լայնամասշտաբ զորավարժություններ են սկսվել: Զորավարժությունների գլխավոր նպատակն է այն հակաօդային աշտպանության ուժերի մարտունակության ստուգումը, որոնց թիրախը կարող է գտնվել Իսրայելի տարածքում կամ Պարսից ծոցում տեղակայված ամերիկյան ռազմակայններում:



Իրանի զինվորականները պնդում են, որ զորավարժությունները արտակարգ չեն եւ ծրագրված էին դեռեւս մեկ տարի առաջ: <<Թշնամին կարող է փորձել հաջողությունը եւ հարձակվել մեզ վրա: Ի պատասխան մենք հրթիռ բաց կթողնենք Թել Ավիվի սրտին>>,-հայտարարել է այաթոլա Համենեիի ներկայացուցիչը Իսլամական հեղափոխության պաշտպանների կորպուսում, գեներալ Մոժթաբ Զոլնուրը` մեկնաբանելով հաղորդագրություններն այն մասին, թե Իսրայելը կարող է միջուկային հարված հասցնել Իրանին, հաղորդում է <<Էխո Մոսկվի>>-ն:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---