Հայկական անցակետերը կրակ չեն բացել խաղաղ բնակիչների վրա

PanARMENIAN.Net - Համաձայն ԼՂՀպաշտպանությաննախարարության մամուլիծառայությանտարածած հաղորդագրության, նոյեմբերի 21-ից 22-ը եւ այսօրվա ընթացքում ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գոտու մի շարք հատվածներում արձանագրվել են հրադադարի ռեժիմի խախտման դեպքեր: Ինչպես ասվում է PanARMENIAN.Net -ի ստացված ԼՂՀ ՊՆ մամլո ծառայության հաղորդագրության մեջ, հակառակորդը փոքր տրամաչափի հրաձգային զենքերից եւ դիպուկահար հրացաններից գնդակոծել է Հորադիզ, Չախրլը, Աշաղը Աբդուռահմանլի, Լյալա-Իլագլի, Շխլար, Բաշ Քարվենդ, Լ-ոնարխ, Թալիշ եւ Թափ-Կարակոյունլու ուղղություններում տեղակայված ղարաբաղյան դիրքապահների հենակետերը:



Հատկանշական է, որ այսքանից հետո, ադրբեջանական քարոզչամեքենան իր սովորությանը համաձայն, այսօրտեղեկություն էտարածելառ այն, թե իբրհրադադարի խախտմանարդյունքումԹափ-կարակոյունլու գյուղի մերձակայքում հայ դիրքապահների կողմից խոցվել է ադրբեջանցի մեկ քաղաքացի: Դա Բաքվի պաշտոնական քարոզչության մոգոնած հերթական ապատեղեկատվությունն է, որը չի համապատասխանում իրականությանը, - ասվում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայության հաղորդագրության մեջ, հաղորդում է ԼՂՀ ՊՆ մամլո ծառայությունը:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---