Հայաստանում ելույթ կունենա օպերային երգիչ Վանո Թադեոն

PanARMENIAN.Net - Հայաստանում ելույթ կունենա Եվրոպայի մի քանի օպերային թատրոնների հայտնի մեներգիչ, Իսպանիայում Հայաստանի հյուպատոսության մշակույթի բաժնի նախագահ, տենոր Վանո Թադեոն (Վահրամ Թադեւոսյան):



«Իմ այցը նվիրված է Կոմիտասի 140-ամյակին եւ Հայաստանի անկախության 18-ամյակին: Իմ նպատակն է ներկայացնել իմ համահայրենակիցներին հայկական դասական երաժշտության եւ երկրի արժեքը: Ես ցանկանում եմ տեսնել հայկական մշակույթի զարգացումը եւ դրա համար իմ հնարավորությունների ներածին չափով կանեմ ամեն ինչ դրա համար», - ասել է այսօր կայացած մամլո ասուլիսում Վանո Թադեոն



Նրա խոսքերով, Վանաձորում արդեն կայացել է իր համերգը եւ նախատեսվում է կազմակերպել երկրորդը:



Նոյեմբերի 28-ն երգիչը ելույթ կունենա Գյումրիում, իսկ դեկտեմբերի 14-ն Երեւանում, որից հետո սկսնակ երգիչների համար կկազմակերպվեն վարպետության դասընթացներ:



Համերգի առաջին մասում կներկայացվեն արտասահմանյան կոմպոզիտորների ստեղծագործությունները, իսկ երկրորդ մասը ամբողջովին կնվիրվի Կոմիտասի ստեղծագործություններին:



1996 թ-ն Վանո Թադեոն հրավիրվել էր Բարսելոնա եւ Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին I աջակցությամբ, մասնակցել էր Ֆ. Վինիասի անվան միջազգային մրցույթին, որտեղ ստացավ դիպլոմ եւ Ջ. Վերդիի անվան մրցանակ: Վերջին 8 տարի Թադեոն ապրում է Իսպանիայում, ելույթ ունենալով Եվրոպայի լավագույն բեմերում:
 Ուշագրավ
Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
---