Ալեքսանդր Ցինկեր. Թուրք վարչապետ Էրդողանի արտասովոր հայտարարություններն արդեն զարմանալի չեն23 նոյեմբերի 2009 - 17:19 AMT PanARMENIAN.Net - Իսրայելի եւ Թուրքիայի միջեւ լարվածությունը սկսեղ ակնհայտ դրսեւորվել սեպտեմբերին, երբ Թուրքիան Իսրայելի ՌՕՈՒ-ին արգելեց մասնակցել ՆԱՏՕ-ի օդային զորավարժություններին: Իսկ թուրքական պետական ալիքներից մեկով հակաիսրայելական սերիալի ցուցադրությունից հետո, որում ցուցադրվում էին իսրայելցի զինվորների «վայրենությունները», լարվածությունը վերաճեց դիմադրության: Այդ մասին PanARMENIAN.Net ին հաղորդեց Թել-Ավիվում Արեւելյան Եվրոպայի երկրների Ինստիտուտի տնօրեն, Կնեսսետի նախկին պատգամավոր Ալեքսանդր Ցինկերը:«Ուստի, թուրք վարչապետ Էրդողանի արտասովոր հայտարարություններն այն մասին, որ ինքը ցանկանում է հանդիպել մարդկության դեմ հանցագործություններում մեղադրվող Սուդանի նախագահի, քան Իսրայելի վարչապետի հետ, արդեն զարմանալի չեն: Պաշտոնական սպորտային մրցաշարի ժամանակ Իսրայելի օրհներգը կատարելու մերժման հետ կապված դեպքը նոր թուրքական մերձավորարեւելյան քաղաքականության ոգով է: Ինչպես եւ պաշտոնական նամակների ուղարկումը Կնեսսետ (Իսրայելի խորհրդարան) Թել-Ավիվ հասցեով, այլ ոչ թե մայրաքաղաք ու Կնեսետի գտնվելու վայր` Երուսաղեմ: Իհարկե, մրցաշարի կազմակերպիչները ձեւական բացատրություն են հնարել, իբր օրհներգը կատարվում է միայն թիմային, այլ ոչ թե անձնական մրցությունների հաղթողների համար: Բայց այդ բացատրություններն ընդամենը «վատ խաղի ժամանակ լավ դեմք» պահպանելու փորձ էր»,- ընդգծեց Ցինկերը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |