Երեւանում մեկնարկել է ՏՏ ոլորտի մրցունակության 3-դ համաժողովը

PanARMENIAN.Net - Երեւանում կանցկացվի Հայաստանի ՏՏ մրցունակության 3-դ ամենամյա համաժողովը: ՀՀ տնտեսության նախարար Ներսես Երիցյանի խոսքերով, համաժողովը մեկ անգամ եւս թույլ կտա ամփոփել կատարված աշխատանքի արդյունքները եւ քննարկել այն խնդիրները, որոնք առկա են տվյալ ոլորտում: Նրա խոսքերով, ՏՏ, հեռահաղորդակցային եւ բարձր տեխնոլոգիաների ոլորտների զարգացումը Հայաստանի կառավարության գլխավոր խնդիրներից է, քանի որ ընդհանուր առմամբ տնտեսության զարգացման հիմքն են դարձել: «ՏՏ ոլորտի, գիտության եւ կրթության զարգացումը կարող է լավ նախադրյալ հանդիսանալ երկրի տնտեսության զարգացման համար», - ասել է նա:



Նախարարը նշել է, որ տարածաշրջանի երկրների շարքում Հայաստանը շարունակում է մնալ առաջատար ՏՏ ոլորտում ծառայությունների տրամադրմամբ ոլորտում ոչ միայն տեղի շուկայում, այլ նաեւ արտասահմանում, «իսկ նրա բաժինը ՀՆԱ-ի կառույցում շարունակում է աճել, եւ այդ ցուցանիշով մենք առաջատար դիրք ենք

գրավում:



Նա նաեւ ավելացրել է, որ Հայաստանը պետք է մշակի ՏՏ ոլորտի զարգացման իր մոդելը, որպեսզի կարողանա ապահովել երկրի ճանաչողականությունը միջազգային շուկայում:



Իր հերթին ԱՄՆ զարգացման միջազգային գործակալության տնտեսական աճի գրասենյակի տնօրեն Դեվիդ Հալը ավելացրել է, որ ՏՏ ոլորտը հանդիսանում է Հայաստանի տնտեսության ակտիվ զարգացող բնագավառներից մեկը, որի աճը 2009 թ-ն կազմել է 27%, համեմատած 2008 թ-ն հետ: Եվ գործակալությունը պատրաստ է ակտիվ աջակցել այդ գործընթացին: Նա եւնշել է, որ ՏՏ ոլորտը անմիջական կապ ունի տնտեսության բոլոր ճյուղերի հետ եւ նրա զարգացումը կարող է ապահովել երկրի բարեկեցությունը:



Համաժողովի կազմակերպվում է ՀՀ տնտեսության նախարարության, Հայկական զարգացման գործակալության, «Microsoft Հայաստան», D-Link, Arminco ընկերությունների եւ ՏՏ գործարար միությունների սերտ համագործակցությամբ: Համաժողովը անցկացվում է Մրցունակ մասնավոր հատված Հայաստանում ծրագրի ֆինանսական աջակցությամբ (CAPS/USAID):
 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---