Հայ շախմատիստները դուրս են մնացել «World cup 2009» մրցաշարից

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 21-ին Խանտի Մանսիյսկում մեկնարկեց շախմատի «World cup 2009» մրցաշարը, որին մասնակցում է 128 շախմատիստ: Հայաստանը ներկայացնող երկու մասնակիցները` օլիմպիական չեմպիոններ Գաբրիել Սարգսյանն ու Տիգրան Պետրոսյանը դուրս մնացին պայքարից: Տիգրան Պետրոսյանը երկրորդ շրջանում պարտվեց Գեորգ Մայերին (Գերմանիա): Իսկ Գ.Սարգսյան-Լի Չաո (Չինաստան) զույգում հաղթողը պետք է որոշվեր թայ-բրեյքում եւ հայ գրոսմայստերը պարտվեց 3:5 հաշվով:



Սերգեյ Մովսիսյանը, որը ներկայացնում է Սլովակիան, 0,5:1,5 հաշվով զիջեց Յու Յանֆին (Չինաստան): Վարուժան Հակոբյանը միակ հայն է մրացաշարում, որ ներկայացնում է ԱՄՆ-ն, հաղթել է Պավել Տրեգուբովին (ՌԴ) 9:7 հաշվով:
 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---