Տիգրան Մարտիրոսյանը եւս մեկ արծաթե մեդալ բերեց Հայաստանին

PanARMENIAN.Net - Նվաճած փոքր արծաթե մեդալ Գոյանգայոմ (Հարավային Կորեա ) տեղի ունեցած ծանրամարտի աշխարհի առաջնությանը Եվրոպայի կրկնակի չեմպիոն, Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Տիգրան Մարտիրոսյանը Հայաստանի համար վաստակեց երկրորդ արծաթե մեդալ: Ավելի վաղ պոկում վարժությունում նա բարձրացրեց 170 կգ, որի արդյունքում նվաճեց փոքր արծաթե մեդալ: Հրում վարժությունում Մարտիրոսյանը բարձրացրեց 200 կգ: Մարտիրոսյանը երկամարտի արդյունքում ունի 370 կգ: Նա դարձավ աշխարհի արծաթե մրցանակակիր:



Հիշեցնենք, որ առաջին արծաթե մեդալը նվաճել է Առաքել միրզոյանը (ք/կ 69): Ծանրամարտի աշխարհի առաջնության ընդհանուր թիմային հաշվարկում Հայաստանի հավաքականը 6-դ տեղում է:



Բացի Մարտիրոսյանից Գոյանգայում ելույթ կունենան հետեւյալ հայ ծանրամարտիկները.



Հայաստանի կանանց հավաքական.



Մելինե դալուզյան ք/կ 63 (նոյեմբեր 25)

Նազիկ Ավդալյան ք/կ 69 (նոյեմբերի 27)

Հռիփսիմե Խուրշուդյան ք/կ 75 (նոյեմբերի 28)

Հայաստանի տղամարդկանց հավաքական.

Տիգրան Վ. Մարտիրոսյան ք/կ 85 (նոյեմբերի 26)

Գեւորգ Պողոսյան ք/կ 85 (նոյեմբերի 26)
 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---