24 նոյեմբերի 2009 - 17:44 AMT
ԱՄՆ-ում միաժամանակ տեղի կունենան «M Club Music Video Awards» եւ «Armenian Music Awards» մրցանակաբաշխությունները
Դեկտեմբերի 13-ին Լոս-Անջելեսի Nokia Theatre դահիլճում, որն ավելի քան 7 հազ. հանդիսատես է տեղավորում, տեղի կունենա հոյակապ մի շոու: Շոուի շրջանակներում տեղի կունենան հայ երաժիշտներին մրցանակների հանձնման երկու արարողություններ` «M Club Music Video Awards» եւ «Armenian Music Awards»: Այդ երկու արարողություններն առաջին անգամ միավորվել են պրոդյուսերներ Սեւակ Պետրոսյանի ու Արթուր Կոկոզյանի ղեկավարությամբ:

Մրցանակաբաշխությանը 100 պատվավոր հայ երաժիշտների թվում ներկա կլինի նաեւ հանրահայտ շանսոնյե, Շվեյցարիայում Հայաստանի դեսպան Շառլ Ազնավուրը: Եւ դա կազմակերպիչների պատրաստած անակնկալներից մեկն է միայն: Արարողությանը ելույթ կունենան Իրինա Ալեգրովան, Բիկտոր Ժիրովը եւ այլք: Սպասվում է նաեւ ռոք-աստղ Սերժ Թանգյանի ելույթը:

Կազմակերպիչներն անմոռանալի շոու են խոստանում: