Թուրքիան իրականացնում է «նեոօսմանիզմի» քաղաքականությունը

PanARMENIAN.Net - Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմետ Դավութօղլուն, ելույթ ունենալով Արդարության եւ զարգացման կառավարող կուսակցության (AKP) անդամների առջեւ, խոստովանեց, որ Թուրքիան իրականացնում է «նեոօսմանիզմի» քաղաքականությունը:



«Գոյություն ունի Օսմանյան կայսրության թողած ժառանգությունը: Մեզ «նեոօսմաններ» են անվանում: Այո, մենք «նոր օսմաններ» ենք: Մենք ստիպված ենք զբաղվել հարեւան երկրներով: Եւ անգամ Աֆրիկա ենք մեկնում: Մեծ տերությունները մոլորված հետեւում են դրան»,- ասաց Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը, գրում է թուրքական Takvim թերթը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---