25 նոյեմբերի 2009 - 12:49 AMT
«Հատիս» ակումբը եւս մեկ լեգիոներ ձեռք բերեց` սերբուհի Միլիցա Դաբովիչին
Բասկետբոլի «Հատիս» ակումբը թուրքական «Բեշիկթաշի» հետ նոյեմբերի 26-ին կայանալիք արտագնա խաղից առաջ, որը տեղի կունենա նոյեմբերի 26-ին, համալրվեց եւս մեկ լեգիոներով` սերբուհի Միլիցա Դաբովիչով: Նախկինում Դաբովիչը խաղացել է սերբական «Բեոպետրոլ», «Ցրվենա զվեզդա», «Վոյվոդինա» ակումբներում , ռուսական «Եկատերինբուրգում», «Մոսկվայում», «Սպարտակում», թուրքական «Բեշիկթաշում» եւ հունական «Պալեո Ֆալիրո» ակումբում, այժմ նա նաեւ Սերբիայի հավաքականի անդամ է:

Դասավորությունը F խմբում.

«Բեշիկթաշ»-6 միավոր
«Ատինայկոս»-3 միավոր
«Հատիս»-3 միավոր
«Չեւակատա»-0 միավոր: