«Կալլիգրաֆֆիտի» ցուցահանդեսը բացվել է ՆՓԱԿ-ում

PanARMENIAN.Net - Երեւանի Նոր փորձարարական արվեստի կենտրոնում (ՆՓԱԿ) բացվել է «Կալլիգրաֆֆիտի» ցուցահանդեսը:



«Ինչպիսի՞ն է ձեռագրի դերը համակարգչի դարում... Ի՞նչ կտա մեզ ինքը` տառն այն դեպքում, երբ մենք կարդում ենք օտար լեզվով` չիմանալով այդ այբուբենը... Այդ դեպքում մնում են միայն այս կամ այն տառից ստացված զգացողություններն ու էսթետիկական ընկալումը...»,- նշում է ցուցահանդեսի կազմակերպիչ Արփի Հակոբյանը:



«Կալլիգրաֆֆիտի» ցուցահանդեսի ցուցադրության մեջ մտել են զանազան երկրների նկարիչների աշխատանքներ: Ցուցադրվում են նաեւ լուսանկարներ, որոնք արձանագրել են «կալլիգրաֆֆիտիի» զանազան օրինակներ:
 Ուշագրավ
Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
---