Հենրի Մորգենթաուի անձնական գրադարանը փոխանցվել է Վաշինգտոնի Հայոց ցեղասպանության թանգարանին25 նոյեմբերի 2009 - 21:49 AMT PanARMENIAN.Net - Ստամբուլում ԱՄՆ դեսպան Հենրի Մորգենթաուի անձնական գրադարանը, որը հայտնի է նրանով, որ ամերիկյան եւ միջազգային հանրության ուշադրությունն է սեւեռել Հայոց ցեղասպանության փաստին, փոխանցվել է Վաշինգտոնի Հայոց ցեղասպանության թանգարանին (AGMA): «Մենք չափազանց երախտապարտ ենք Մորգենթաուի ընտանիքին այն բանի համար, որ նրանք վստահեցին թանգարանին գրքերի այս անգին հավաքածուն, որը ներկայացնում է հումանիստ դեսպանի մտքի ողջ խորությունը»,-ասել է Հայոց ցեղասպանության ամերիկյան թանգարանի կառուցման Հոգաբարձուների խորհրդի նախագահ Վան Գրիգորյանը: «Ցեղաասպանության ուրացման դեմ պայքարող հերոսների պանթեոնում Մորգենթաուի անունն անմահ է»,-նշել է նա: Դեսպան Մորգենթաուի անձնական գրադարանում ընդգրկված են Օսմանյան կայսրությունում նրա դիվանագիտական ծառայության ժամանակ ձեռք բերված գրքերը: Հավաքածուի մեջ ընդգրկվծ է նաեւ դեսպանի ինքնակենսագրությունը», «ԱՄՆ դիվանագիտական պաշտոնյաների համար նախատեսված հրահանգը», որը ԱՄՆ Պետդեպարտամենտում պահվող պաշտոնական հրատարակման պատճենն է: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը |