Կիեւի Գլոսեեւի շրջանը որոշել է դիմել Ուկրաինայի իշխանություններին Հայոց ցեղասպանությունը ճանաչելու պահանջով

PanARMENIAN.Net - Կիեւի Գլոսեեւի շրջանը, քննարկելով «Գլոսեեւի շրջանի հայկական համայնքի» ղեկավար Արթուր Մարտիրոսյանի դիմումը, միաձայն ընդունել է այն, եւ քննադատելով Հայոց ցեղասպանությունը, որոշել է դիմել Ուկրաինայի նախագահին եւ Գերագույն Ռադային սատարել հայ ժողովրդին եւ օրենսդրական մակարդակով ամրապնդել Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը:



Ինչպես հաղորդել է շրջխորհրդի պատգամավոր Արթուր Մարտիրոսյանը, այդ շատ կարեւոր իրադարձություն է Ուկրաինայի հայ համայնքի եւ հայ ժողովրդի համար: Պատգամավորը աջակցության համար իր շնորհակալությոն հայտնեց բոլոր գործընկերներին, հաղորդում է Analitika.at.ua-ն:



Ուկրաինայում այդ արդեն երկրորդ որոշումն է: 2005 թ-ն մայիսի 19-ն Ղրիմի Գերագույն Ռադան որոշում էր ընդունել ապրիլի 24-ը հայտարարել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---