EL Mundo. Լեռնային Ղարաբաղի ապագան մեծ նշանակություն ունի Թուրքիայի համար

PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղի ապագան մեծ նշանակություն ունի Թուրքիայի համար եւ ԵՄ համար: Այդ մասին գրում է իսպանական EL Mundo թերթը: Թերթի թղթակցի կարծիքով, ԵՄ-ը մրցում է Ռուսաստանի հետ Կասպից ծովի նավթի եւ գազի պաշարների համար, իսկ Ադրբեջանը փորձում է գտնել ղարաբաղյան հարցի լուծման ուղին: «Ադրբեջանի մերձեցումը Ռուսաստանի հետ բացատրվում է այն բանով, որ ոչ Թուրքիան, ոչ ԵՄ-ը ոչ էլ ԱՄՆ-ն բավականաչափ բան չեն արել Ղարաբաղի համար», - մեջբերում է EL Mundo-ն թուրք փորձագետ Գյուներ Օզկանի կարծիքը:



Հոդվածում բերվում են նաեւ Հայաստանի նախագահի մամլո քարտուղարի խոսքերը այն մասին, որ եթե Ադրբեջանը սկսի ռազմական գործողություններ, ապա ոչինչ չի խանգարի Հայաստանին ճանաչել Ղարաբաղի անկախությունը: «Հայտարարությունը հնչել էր Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումից հետո, որոից առաջ Իլհամ Ալիեւը հայտարարել էր, որ «եթե բանակցության հույսերը սպառվեն» Ադրբեջանը իրեն իրավունք է վերագրում «ազատել երկիրը պատերազմի միջոցով»: Երկու տարի առաջ ԵԱՀԿ-ն սահմանել է այսպես կոչված «մադրիդյան սկզբունքները», համաձայն որոնց Հայաստանին առաջարկվում է դուրս բերել զորքերը Ղարաբաղի սահմանամերձ տարածքներից, փոխարեն անկլավի անկախության ճանաչմանը: Սակայն ոչ Բաքուն, ոչ էլ Երեւանը չեն ճանաչում այդ փաստաթուղթը, ունենալով տարաձայնություններ կապված փախստականների վերադառնալու եւ Լաչինի անկախության հարցերում:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---