Հունվարի 22-ին Վրաստանը կդադարի ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի անդամ լինել 7 դեկտեմբերի 2009 - 20:32 AMT PanARMENIAN.Net - 2010թ. հունվարի 22-ին Վրաստանի խորհրդարանը կդադարի ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի (ԱՊՀ ՄԽՎ) անդամ լինել: Այդ մասին հայտնեց ԱՊՀ ՄԽՎ խորհրդի նախագահ Սերգեյ Միրոնովը: «ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի մեխանիզմներին համապատասխան, Վրաստանի` վեհաժողովից դուրս գալու մասին հայտարարությունը ուժի մեջ կմտնի այդ հայտարարության` կազմակերպություն ուղարկվելուց վեց ամիս անց»,- նշեց նա:Ավելի վաղ ԱՊՀ քարտուղար Սերգեյ Լեբեդեւն ընդգծել էր, որ Վրաստանի ելքն ԱՊՀ-ից ավելի շատ կվնասի Թբիլիսիին, քան ինքնին կազմակերպությանը: ԱՊՀ ՄԽՎ Խորհրդի գլխավոր քարտուղար Միխայիլ Կրոտովը հաղորդեց, որ Վրաստանը մտադիր է մնալ 75 պայմանագրերում ու համաձայնագրերում, այդ թվում այնպիսի կարեւոր, ինչպիսիք են ազատ առեւտրի գոտին, հաղորդում է Georgiatimes.info-ն: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |