Արմեն Ջիգարխանյանը հոսպիտալացվել է պլանային հետազոտման նպատակով 7 դեկտեմբերի 2009 - 21:29 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանի ԶԼՄ-ները հաղորդել են, որ երկուշաբթի դեկտեմբերի 7-ին թատրոնի եւ կինոյի ականավոր դերասան Արմեն Ջիգարխանյանը հոսպիտալացվել է վերականգնման կուրս անցնելու նպատակով վերջերս տարած ինսուլտից հետո: Ըստ նրա ընկերների, դերասանը պլանային հետազոտում է անցնում: «Արմեն Ջիգարխանյանն իրեն նորմալ է զգում: Նա պրոֆիլակտիկ հետազոտություն է անցնում մոսկովյան կլինիկաներից մեկում եւ պլանային վերականգնում է անցնում ամանորի եւ Սուրբ ծննդյան տոներից, ինչպես նաեւ ԱՄՆ կատարելիք ուղեւորությունից առաջ»,-պատմել է դերասանի մոտ ընկերը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |