Թուրքիայի անդամակցությունը ԵՄ-ն հակաճառում է Եվրամիության հիմնական սկզբունքներին 7 դեկտեմբերի 2009 - 22:56 AMT PanARMENIAN.Net - Եվրոպական գագաթնաժողովի նախօրեին, որը մեկնարկել է դեկտեմբերի 7-ն Եվրոպայի Հայկական ֆեդերացիան հանդես է եկել հայտարարությամբ Թուրքիայի ԵՄ-ը անդամակցելու վերաբերյալ: Հայտարարության մեջ Եվրոպայի Հայկական ֆեդերացիան ողջունում է Եվրամիության նախագահ Հերման վան Րոմպուի արտահայտությունը այն մասին, որ «ԵՄ-ը անդամակցելու Թուրքիայի ձգտումը անհամատեղելի է եւ հակաճառում է Եվրամիության հիմնական սկզբունքներին»: Հայտարարությունում մի շարք պատճառաբանություններ է բերվում այն մասին, թե ինչու Թուրքիան չի կարող անդամակցել ԵՄ-ը: Դրանց թվում է Արձանագրությունների վավերացման գործընթացի ձգձգումը, Հայոց ցեղասպանության ճանաչման մերժումը, օրենսդրության մեջ բարեփոխումների բացակայությունը, եւ անհարգելից վերաբերմունքը ազգային փոքրամասնությունների դավանանքի ազատությանը:Եվրոպայի Հայկական ֆեդերացիան դիմել է Եվրոպական գագաթնաժողովին մասնակցող ԵՄ-ն կառավարության ղեկավարներին պահանջելով ներկայացնել Անկարային հստակ նախապայմաններ Հայտարարության մեջ մտավախություն է արտահայտվում այն մասին, որ «այդպիսի խախտումները կարող են լուրջ հետեւանքներ ունենալ Եվրոպայի ապագայի համար», - հաղորդում է International Herald Tribune-ը: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |