Թուրքիայի վարչապետը ղարաբաղյան հակամարտությունը նորից կապել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հետ

PanARMENIAN.Net - Զարգացման եւ արդարության կուսակցությունը չի սատարի Արձանագրությունների վավերացումը այնքան ժամանակ մինչեւ որ չլուծվի ղարաբաղյան խնդիրը: Այդ մասին Վաշինգտոնում կայացած ԱՄՆ-ի նախագահի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ռեջեպ Թայիփ Էրդողանը:



«Եթե մենք Արձանագրությունները խորհրդարան ներկայացնենք,ներկայիս պայմաններում նրանք չեն վավերացվի», - նշել է Թուրքիայի վարչապետը:



Միաժամանակ Էրդողանը կոչ է արել ԱՄՆ-ի նախագահին օգտագործել իր ազդեցությունը Հայաստանի եւ Ղարաբաղի վրա ղարաբաղյան հակամարտության շուտափույթ կարգավորման համար: «Արձանագրությունները կվավերացվեն միայն ղարաբաղյան հարցի լուծումից հետո, եւ հայ-թուրքական սահմանը կբացվի», - ասել է նա, գրում են թուրքական ԶԼՄ-ները:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---