Իրանը քննադատեց Ֆրանսիայի դիրքորոշումը երկրի միջուկային ծրագրի նկատմամբ11 դեկտեմբերի 2009 - 20:07 AMT PanARMENIAN.Net - ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Մոհամմադ Հազային քննադատեց իր ֆրանսիացի պաշտոնակցի տեսակետը Իրանի միջուկային ծրագրի նկատմամբ, հաղորդում է իրանական Al-Alem հեռուստաալիքի պաշտոնական կայքը: «Իրանը միշտ էլ մտադիր է եղել միջուկային էներգիա ստանալ սեփական կարիքները հոգալու համար, եւ այդ հարցն արտացոլված է ՄԱԳԱՏԷ-ի զեկույցներում»,- ասաց Հազային: Նա նշեց նաեւ, որ Ֆրանսիայի ներկայացուցչի ելույթը կարող է Միջուկային զենք չտարածելու մասին Պայմանագրի (ՄԶՉՊ) որոշ մասնակից երկրներին հրահրել դուրս գալ դրա կազմից: Ավելի վաղ ՄԱԿ-ում Ֆրանսիայի մշտական ներկայացուցիչ Ժերար Արոն ասել էր, որ իր երկրի կառավարությունը մոտ ապագայում Իրանի նկատմամբ պատժամիջոցների խստացման վերաբերյալ բանաձեւի նախագիծ կնախապատրաստի: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |