Իրանը քննադատեց Ֆրանսիայի դիրքորոշումը երկրի միջուկային ծրագրի նկատմամբ

PanARMENIAN.Net - ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Մոհամմադ Հազային քննադատեց իր ֆրանսիացի պաշտոնակցի տեսակետը Իրանի միջուկային ծրագրի նկատմամբ, հաղորդում է իրանական Al-Alem հեռուստաալիքի պաշտոնական կայքը:



«Իրանը միշտ էլ մտադիր է եղել միջուկային էներգիա ստանալ սեփական կարիքները հոգալու համար, եւ այդ հարցն արտացոլված է ՄԱԳԱՏԷ-ի զեկույցներում»,- ասաց Հազային: Նա նշեց նաեւ, որ Ֆրանսիայի ներկայացուցչի ելույթը կարող է Միջուկային զենք չտարածելու մասին Պայմանագրի (ՄԶՉՊ) որոշ մասնակից երկրներին հրահրել դուրս գալ դրա կազմից:



Ավելի վաղ ՄԱԿ-ում Ֆրանսիայի մշտական ներկայացուցիչ Ժերար Արոն ասել էր, որ իր երկրի կառավարությունը մոտ ապագայում Իրանի նկատմամբ պատժամիջոցների խստացման վերաբերյալ բանաձեւի նախագիծ կնախապատրաստի:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---