Բուենոս-Այրեսի քաղաքապետը Գագիկ Բեգլարյանին հրավիրեց արգենտինական մայրաքաղաք այցելել

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 10-ին ԱրգենտինայումՀՀ դեսպան Վլադիմիր Կարմիրշալյանըհանդիպում էունեցելԲուենոսԱյրեսքաղաքի կառավարությանղեկավարՄաուրիսիո Մակրիի հետ: Ջերմ մթնոլորտում ընթացած զրույցի ընթացքում ՀՀ դեսպանը նկատել է, որ 2000 թ. Երեւանի եւ Բուենոս Այրեսի միջեւ կնքված բարեկամության եւ համագործակցության պայմանգիրը լավ հիմք է հանդիսանում երկու քաղաքների միջեւ բազմաբնույթ համագործակցությունը զարգացնելու համար: Դեսպան Կարմիրշալյանը նշել է, որ կողմերը պետք է լիարժեք օգտագործեն պայմանագրից բխող հնարավորությունները եւ առաջարկել էավելի մեծ ուշադրություն հատկացնել երկու մայրաքաղաքների միջեւ հարաբերություններին:



Բուենոս Այրեսի կառավարությանղեկավարը կարեւորելով Երեւանի հետ համագործակցության ընդլայնումը` խնդրել է Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանին փոխանցել Բուենոս Այրես այցելելու հրավերը:



ԴեսպանԿարմիրշալյանն առաջարկել է Երեւանի քաղաքապետարանի պատվիրակության այցն օգտագործել Բուենոս Այրեսում Երեւանի շաբաթ կազմակերպելու նպատակով, որին իրենց մասնակցությունը կբերեն Հայաստանի մայրաքաղաքից ժամանած մշակութային գործիչները, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---