ԱՄՆ-ն մերժել է միջուկային վառելիքի փոխանակման մասին Իրանի առաջարկը13 դեկտեմբերի 2009 - 18:09 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ-ն մերժել է միջուկային վառելիքի փոխարինման մասին Իրանի նոր առաջարկը, որը Վաշինգտոնի պաշտոնական ներկայացուցչի կարծիքով, հակասում է Թեհրանին առաջարկած համաձայնագրին, որը նրան հնարավորություն է տալիս խուսափելու ՄԱԿ-ի եւ ՄԱԳԱՏԵ-ի պատժամիջոցներից, հայտնում է ՌԻԱ նովոստի գործակալությունը` հղում անելով Ֆրանսպրես գործակալությանը: Դեկտեմբերի 12-ին Իրանի ԱԳ նախարար Մանուչեհր Մոթաքին ելույթ է ունեցել հայտարարությամբ, որում ասվում էր, որ Թեհրանը պատրաստ է իր սակավ հարստացված ուրանի հիմնական քանակը փոխարինել վերահարստացված միջուկային վառելիքով, ինչպես որ ժամանակին առաջարկում էր ՄԱԳԱՏԵ-ն, սակայն փոխանակման մեխանիզմների ու ժամանակի իրենց առաջարկած պայմաններով: Իրանյան կողմի առաջարկի համաձայն, Թեհրանը պատրաստ է տալ 400 կգ հարստացված 3,5% ուրան` նույն քանակի, բայց 20 տոկոս ուրանի դիմաց: «Իրանի առաջարկը չի համապատասխանում ՄԱԳԱՏԷի եւ ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Ֆրանսիայի ներկայացուցիչների համատեղ մշակած համաձայնագրի նախագծին: Այդ առաջարկությունը ոչ մի նոր բան չի պարունակում», - հայտարարել է ԱՄՆ ներկայացուցիչը, որը չի ցանկացել ներկայանալ: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |