Ստեփան Գրիգորյան. Իրանը լուրջ խաղացող է տարածաշրջանում14 դեկտեմբերի 2009 - 21:54 AMT PanARMENIAN.Net - Թեհրանի հայտարարությունը ղարաբաղյան կարգավորման գործընթացում որպես միջնորդ հանդես գալու մասին պետք է միանգամայն նորմալ դիտարկել, քանի որ Իրանը պարբերաբար հանդես է եկել նման նախաձեռնությամբ: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանը: «Դեռեւս 90-ականների սկզբին Իրանը հանդես էր գալիս որպես միջնորդ Հայաստանի ոի Ադրբեջանի միջեւ: Իրանը լուրջ տարածաշրջանային խաղացող է, որի կարծիքը հաշվի չառնելը սխալ կլիներ»,-ասել է փորձագետը: Ըստ Գրիգորյանի, Ղարաբաղի հարցում միջնորդության մասին հայտարարությունն արվեց հենց այս պահին, քանի որ Իրանը տեսնում է ղարաբաղյան հակամարտությունը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հետ շաղկապելու փորձերը եւ չի կարող չեզոք մնալ: «Անշուշտ, ղարաբաղյան խնդրի կարգավորման հիմնական ձեւաչափը ԵԱՀԿ Մինսկի խումբն է, սակայն դա չի նշանակում, թե մենք չպետք է ուշադրություն դարձնենք այլ նախաձեռնությունների եւ առաջարկների վրա»,-ասել է փորձագետը: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |