Նազիկ Ավդալյանը 2009 թ-ի Հայաստանի լավագույն մարզիկն է

PanARMENIAN.Net - Հայաստանի Սպորտային լրագրողների ֆեդերացիան դեկտեմբերի 3-15-ը Հայաստանի լավագույն մարզիկ կոչման համար անցկացրել է ամենամյա ավանդական հարցումը 52 սպորտային լրագրողների միջեւ: Ինչպես հաղորդել է PanARMENIAN.Net ն Ֆեդերացիայի նախագահ Յուրա Ալեքսանյանը, բոլոր լրագրողները 2009 թ-ի լավագույն մարզիկ ճանաչեցին ծանրորդ Նազիկ Ավդալյանին:



2009 թ-ի լավագույն մարզիկների տասնյակը ունի հետեւյալ տեսքը`



1. Նազիկ Ավդալյան (աշխարհի չեմպիոն, ծանրամարտի Եվրոպայի առաջնության արծաթե մրցանակակիր) - 520 ձայն

2. Առաքել Միրզոյան (Եվրոպայի չեմպիոն, աշխարհի առաջնության ծանրամարտի արծաթե մրցանակակիր) - 420 ձայն

3. Անդրանիկ Հակոբյան (աշխարհի առաջնության բռնցքամարտի արծաթե մրցանակակիր) - 355 ձայն

4. Տիգրան Գ. Մարտիրոսյան (աշխարհի առաջնության ծանրամարտի արծաթե մրցանակակիր) - 310 ձայն

5. Ռոման Ամոյան (աշխարհի առաջնության հունա-հռոմեական ոճի արծաթե մրցանակակիր) - 271 ձայն

6. Հռիփսիմե Խուրշուդյան (աշխարհի եւ Եվրոպայի առաջնության ծանրամարտի բրոնզե մրցանակակիր) - 242 ձայն

7. Արսեն Ջուլֆալակյան (Եվրոպայի առաջնության հունա-հռոմեական ոճի չեմպիոն) - 191 ձայն

8. Հովհաննես Դավթյան (աշխարհի առաջնության ձյուդոյի բրոնզե մրցանակակիր) - 183 ձայն

9. Յուրի Պատրիկեեւ (Եվրոպայի առաջնության հունա-հռոմեական ոճի չեմպիոն) - 148 ձայն

10. Լիլիթ Մկրտչյան (Եվրոպայի շախմատի առաջնության արծաթե մրցանակակիր) - 65 ձայն



Լավագույն թիմը` հունա-հռոմեական ոճի հավաքականն է, որը Աշխարհի գավաթի մրցաշարում զբաղեցրել է 3-դ տեղը եւ 3 տեղը Եվրոպայի առաջնությունում
 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---