Հայտնի են Հայաստանի ֆուտբոլի կանանց հավաքականների մրցակիցները

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 15-ին ՈՒԵՖԱ-ի շտաբ-բնակարանում անցկացվեց կանանց Եվրոպայի մինչեւ 19 եւ մինչեւ 17 տարեկանների 2010-2011թթ. առաջնությունների որակավորման փուլերի վիճակահանությունը:



Հայաստանի կանանց մինչեւ 17 տարեկանների հավաքականը ընդգրկվել է 6-րդ խմբում, որտեղ նրա մրցակցիները կլինեն Բելգիայի, Անգլիայի եւ Թուրքիայի ընտրանիները: Մրցաշարը կկայանա Բելգիայում` 2010թ. հոկտեմբերի 3-ից 8-ը:



Հայաստանի կանանց ֆուտբոլի մինչեւ 19 տարեկանների հավաքականը ընդգրկվել է 1-ին խմբում, որտեղ նրա մրցակցիները կլինեն Անգլիայի, Ֆինլանդիայի եւ Մոլդովայի ընտրանիները: Մրցաշարը կկայանա Մոլդովայում` 2010թ. սեպտեմբերի 11-ից 16-ը:
 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---