Սենատոր Ջո Լիբերմանն ու կոնգրեսմեն Լինդա Սանչեսն աջակցում են Հայերի ցեղասպանության բանաձեւի ընդունմանը

PanARMENIAN.Net - Սենատոր Ջո Լիբերմանն ու կոնգրեսմեն Լինդա Սանչեսը միացել են Սենատի եւ Ներկայացուցիչների պալատի այն գործընկերներին, ովքեր աջակցում են ԱՄՆ Կոնգրեսում Հայերի ցեղասպանության բանաձեւի ընդունմանը: Այս մասին ասվում է PanARMENIAN.Net ուղարկած Ամերիկայի հայկական ազգային կոմիտեի (ANCA) հաղորդագրության մեջ:



«Մենք ուզում ենք շնորհակալություն հայտնել սենատոր Լիբերմանին եւ կոնգրեսմեն Սանչեսին` սկզբունքայնության եւ Թուրքիայի ժխտողականության դեմ վարած քաղաքականության համար: Մենք հույս ունենք ԱՄՆ Կոնգրեսում մեր գործընկերների հետ համատեղ աշխատել, որպեսզի առաջին իսկ հնարավորության դեպքում հասնենք բանաձեւի ընդունմանը», - նշել է ANCA-ի գործադիր տնօրեն Արամ Աբրահամյանը:



Թիվ 252 բանաձեւը 2009 թ. մարտի 17-ին ներկայացրել էին կոնգրեսմեն Ադամ Շիֆը եւ Ջորջ Ռադանովիչը: Այս բանաձեւը պաշտպանում են 135 կոնգրեսմեն:



ԱՄՆ Սենատին ներկայացված թիվ 316 բանաձեւն ունի 10 կողմնակից:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---