17 դեկտեմբերի 2009 - 11:13 AMT
1980-ականներին ԱՄՆ Պետքարտուղարությունը փորձել է արգելափակել Կոնգրեսում Ցեղասպանության մասին բանաձեւի ընդունումը
ԱՄՆ նախկին դեսպան Արմա Ջեյն Կարայերը բացահայտել է 1980-ականներին ԱՄՆ Պետքարտուղարության կուլիսային ջանքերին վերաբերող սկանդալային փաստերը, որոնց նպատակը Կոնգրեսում Հայոց ցեղասպանության մասին բանաձեւի ընդունումն արգելափակելն էր, հաղորդում է Ամերիկայի Հայ Դատի Հանձնախումբը (ԱՀԴՀ):

«Իր հարցազրույցում տիկին Կարայերը բացահայտում է Ցեղասպանության հերքման հարցում Պետքարտուղարության անդամների արտահայտած անթաքույց ցինիզմի դեպքերը»,- նշեց ԱՀԴՀ գործադիր տնօրեն Արամ Համբարյանը` ավելացնելով, որ Կարայերի հայտարարություններից երեւում է այն խորությունը, թե Թուրքիայի շնորհիվ ուր է հասել ԱՄՆ-ն Հայոց ցեղասպանության ժխտման հարցում:

«Ցավոք, այսօր էլ արտաքին քաղաքական գերատեսչության բարձրաստիճան պաշտոնատար անձանց մեջ գերակայում է Կարայերի հարցազրույցում նկարագրված մոտեցումը»,- ասաց Համբարյանը: