Երեւանում «Deep Purple» համերգի կազմակերպիչները խոստանում են, որ տոմսերը մատչելի կլինեն բոլորի համար

PanARMENIAN.Net - 2010 թվականի մայիսի 25-ին Երեւանում ելույթ կունենա լեգենդար «Deep Purple» ռոք-խումբը: Համերգը տեղի կունենա Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, կազմակերպիչն է «Vibrographus» ընկերությունը:



«Մենք շատ հպարտ ենք, որ կարողացանք կազմակերպել այս համերգը, եւ գտնում ենք, որ մեր խոստումը ռոքի հայ սիրահարներին կատարել ենք: Երեւանի համրեգը տեղի կունենա խմբի համաշխարհային շրջագայության շրջանակներում»,-դեկտեմբերի 17-ին տեղի ունեցած մամլո ասուլիսում հայտարարել է «Vibrographus» ընկերության կառավարող գործընկեր Գագիկ Գյուլբուդաղյանը: Ըստ նրա, երեւանյան համերգի շրջանակներում խումբը կկատարի բոլոր ժամանակների սիրված երգերը, որոք արդեն համաշխարհային հիթեր են դարձել:



Ռոք-խումբը ներկա կլինի ամբողջական կազմով` Յան Գիլան, Ռոջեր Գլովեր, Յան Փեյս, Սթիվ Մորս, Դոն Էյրի:

«Գները կլինեն 3-60 հազարի սահմաններում: Գները միանգամայն մատչելի են եւ տոմսերը կարող են Ամանորի լավ նվեր լինել»,-իր հերթին նշել է համերգի տեղեկատվական գործընկեր, «Barseghyan Media Factory» ընկերության տնօրեն Էդգար Բարսեղյանը: Ըստ նրա, տոմսերը կվաճառվեն մարզահամերգային համալիրի, Հ.Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի եւ «Սաս» սուպերմարկետների ցանցի տոմսարկղերում:

«Փետրվարի 8-ից տոմսերի գները կաճեն»,-զգուշացրել է Գյուլբուդաղյանը:

«Deep Purple» բրիտանական ռոք-խումբը հիմնադրվել է 1968թ. Հարդֆորդում եւ դասական ռոքի հիմնադիրներից մեկն է հանդիսանում:
 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---