Ադամ Շիֆֆ նորից ընդգծել է ԱՄՆ Կոնգրեսի կողմից Հայոց ցեղասպանության մասին բանաձեւի ընդունման անհրաժեշտությունը18 դեկտեմբերի 2009 - 20:02 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ-ի Կոնգրեսում Հայաստանի աջակցման խմբի անդամ Ադամ Շիֆֆը պատասխանել է ամերիկա-թուրքական կազմակերպությունների նամակին: Ինչպես հաղորդել է PanARMENIAN.Net ին Ադամ Շիֆֆի մամլո քարտուղար Շոն Օբլակը, իր նամակում կոնգրեսականը ընդգծել է ԱՄՆ Կոնգրեսի կողմից Հայոց ցեղասպանության մասին N252 բանաձեւի ընդունման անհրաժեշտությունը:Վերջերս ամերիկա-թուրքական կազմակերպությունների ներկայացուցիչները նամակ են ուղղել կոնգրեսմեն Շիֆֆին, որտեղ խնդրել են նրան ետ կանչել N252 բանաձեւը, հաշվի առնելով Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ Արձանագրությունների ստորագրումը: Իր պատասխանում, պ-ն Շիֆֆը նշել է Հայոց ցեղասպանության բանաձեւի ընդունման կարեւորությունը, որպեսզի Հայաստանը ստիպված չլինի ընդունել Թուրքիայի արդարացումները իր հետ հարաբերությունները կարգավորելու հարցում: Նա նաեւ նշել է, որ ԱՄՆ Կոնգրեսի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման ապահովման լավագույն միջոցն` հարգել այդ հանցագործության զոհերի հիշատակը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |