Երեւանում ԱՄՆ դեսպանատանը տեղի ունեցավ հայկական գինու եւ պանրի 10-դ համտես-երեկոն

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 12-ն Երեւանում ԱՄՆ դեսպանատանը տեղի ունեցավ հայկական գինու, պանրի եւ շոկոլադի 10-դ համտես-երեկոն: Ամենամյա միջոցառմանը, որը կազմակերպվել է Ագրոբիզնեսի եւ գյուղի զարգացման կենտրոնի (CARD) եւ ամերիկյան դեսպանատան կողմից մասնակցեցին 7 գինեգործական ընկերություն եւ11 պանրագործարաններ, որոնք ներկայացրել էին 22 տեսակի գինիներ եւ 20 տեսակի տեղական արտադրանքի պանիրներ, եւ հայկական արտադրության շոկոլաս: Մասնավորապես ներկայացվել էր Գաուդա (հոլանդական դեղին պանիր), ֆետա տիպի պանիր (ավանդական հունական ոչխարի պանիր) եւ ծիրանի գինի:



«Համտես-երեկոն հնարավորություն է տալիս արտադրողներին ներկայացնել եւ գովազդել իրենց ապրանքը, իսկ մնացած մարդկանց բացահայտել իրենց համար այդ ապրանքները», - ասեձլ է Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Մարի Յովանովիչը:



CARD-ը աջակցում է գյուղացիական տնտեսություններին ու ագրոբիզնեսին` սննդամթերքի եւ հարակից ապրանքների արտադրության ու շուկահանման հարցում: Կենտրոնի աջակցությունն ուղղված է աճի խթանմանը թե` գյուղի, եւ թե` ագրոբիզնեսի մակարդակում:
 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---