Երեւանում կատարվել է հերթական սպանությունը

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 19-ին` ժամը 09.05-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության հերթապահ մասից Նոր Նորքի բաժնում ահազանգ է ստացվել, որ Նոր Նորքի երկրորդ զանգվածի 17 շենքի բակում կայանված ավտոմեքենայում անշարժ վիճակում մի տղամարդ կա: Դեպքի վայր մեկնած ոստիկանության ծառայողները հայտնաբերել են «Մերսեդես ՄԼ 320» մակնիշի 19 ԼՕ 151 պետհամարանիշի ավտոմեքենան, որի մեջ եղել է 1968 թ. ծնված Ռադիկ Ղուկասյանի դիակը` հրազենային վնասվածքներով:



Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է ինքնաձիգի 7.62 մմ տրամաչափի 23 պարկուճ, իսկ մոտ 100 մետր հեռավորության վրա` ԱԿՄ տիպի ինքնաձիգ` առանց փամփշտակալի:



Հարուցվել է քրեական գործ: Դեպքի հանգամանքները պարզվում են: Ինքնաձիգը եւ պարկուճներն ուղարկվել են փորձաքննության: Նշանակվել է դիակի դատաբժշկական փրձաքննություն: Քննությունը վարում է ոստիկանության քննչական գլխավոր վարչությունը, հաղորդում է ՀՀ Ոստիկանության մամլո ծառայությունը:
 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---