ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 64-րդ նստաշրջանում ժողովուրդների ինքնորոշման իրավունքի մասին բանաձեւ է ընդունվել19 դեկտեմբերի 2009 - 19:18 AMT PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 18-ին ՆյուՅորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 64-րդ նստաշրջանում առանց քվեարկության ընդունվեց «Ժողովուրդների ինքնորոշման իրավունքի համընդհանուր իրականացում» վերնագրով բանաձեւը:Ինչպես հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը, բանաձեւը համահեղինակել են ՄԱԿ-ի 50-ից ավելի անդամ պետություններ, այդ թվում` Հայաստանն ու Ադրբեջանը: ՄԱԿ-ի վերոհիշյալ բանաձեւը վերահաստատում է ազգերի ինքնորոշման համընդհանուր իրականցումը եւ կոչ է անում հատուկ ուշադրություն դարձնել այս իրավունքի ոտնահարման դեպքերին: Կազմակերպության բազմաթիվ անդամ-երկրներ հավատացած են, որ ինքնորոշման իրավունքը հանդիսանում է միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներից մեկը, այն արդիական է այսօրվա միջազգային անցուդարձի համատեքստում եւ համարվում է միջազգային ողջ համակարգի կարեւորագույն հենասյուներից մեկը:![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |