ANCA- ն խիստ քննադատության է ենթարկել Հայերի ցեղասպանության մասին ԱՄՆ լռությունը

PanARMENIAN.Net - Ամերիկայի հայ ազգային կոմիտեն (ANCA) ԱՄՆ Սենատի հանձնաժողովների ուշադրությունն է հրավիրում այն բանի վրա, թե ինչպես Ամերիկայի քաղաքագետների անկարողությունը` ցեղասպանություններին դիմակայելու հարցում նպաստեց մարդկության դեմ հանցագործությունների շարունակականությանը: Այս մասին ասված է PanARMENIAN.Net -ին ուղարկած ANCA -ի հայտարարության մեջ:



«Մենք` որպես Ցեղասպանության մասին Կոնվենցիան ստորագրած կողմ, ստանձնելով եւ ուշադրության արժանացնելով բարոյական եւ իրավական պարտավորությունները, զարմացած ենք, որ վերջին ժամանակներում Վաշինգտոնն իրեն դրսեւորում է որպես Հայերի ցեղասպանության ժխտման Թուրքիայի կազմակերպած քարոզարշավի մասնակից: Վաշինգտոնը նույնիսկ օգնել է Թուրքիային թաքցնելու այն հանցագործությունները, որոնք «Ցեղասպանության մասին» կոնվենցիայի մշակման հիմնական գործառույթներից էին դարձել», - գրել է ANCA -ի կառավարության հետ կապի պատասխանատու Քեյթ Նահապետյանը հայտարարության մեջ, որը ներկայացվել է Սենատի մարդու իրավունքների իրավական ենթահանձնաժողովին` «Մարդու իրավունքների պայմանագրերի ԱՄՆ կատարման» լսումների շրջանակներում:



Նահապետյանի ցուցմունքներում նշվում է նաեւ, որ Հայերի ցեղասպանության հարցում ԱՄՆ լռությունը խրախուսում է այլ երկրներին ցեղասպանություն իրագործելու, եւ վիժեցնում է Վաշինգտոնի ու միջազգային ընկերությունների ջանքերը` ուղղված ապագայում ցեղասպանությունների կանխմանը: Քեյթ Նահապետյանի կարծիքով, դրա վառ ապացույցը Սուդանում ցեղասպանության ժխտման քաղաքականությունն էր: Սուդանը հետեւում է Թուրքիայի մարտավարությանը, եւ այդ հանգամանքը մերձեցնում է այդ երկու երկրներին:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---