«Հայաստան» Հիմնադրամը ամերիկահայ նկարիչ Վարազ Սամուելյանի անվան Մշակույթի կենտրոն է կառուցում Հայաստանում21 դեկտեմբերի 2009 - 18:52 AMT PanARMENIAN.Net - «Հայաստան» Համահայկական Հիմնադրամն Արթիկ քաղաքում (Հայաստան) կառուցում է մշակույթի կենտրոն, որը կանվանվի ամերիկահայ նկարիչ-քանդակագործ Վարազ Սամուելյանի անունով: Նկարչի կտակի համաձայն, շինարարությունը ֆինանսավորելու է Հիմնադրամի ԱՄՆ Արեւմտյան շրջանի տեղական մարմինը:550 քառ. մ ընդհանուր մակերեսով շենքի առաջին հարկում կտեղակայվեն հանդիսությունների դահլիճը, ցուցասրահը, համակարգչային սենյակը, շախմատի ու ժամանցի սրահը, երկրորդ հարկում` կերպարվեստի եւ երաժշտական խմբակների դասարանները: Վարպետի կտավների ու քանդակների մշտական ցուցադրությունն առանձնակի գրավչություն կհաղորդի կենտրոնին: Վ. Սամուելյանը հայրենական թեմաներով մի շարք կտավների եւ քանդակների հեղինակ է, այդ թվում է նաեւ Վիլյամ Սարոյանի հուշարձանը, որը գտնվում է Ֆրեզնոյում: Ինչպես հաղորդում է «Հայաստան» Համահայկական Հիմնադրամի մամլո ծառայությունը, ներկա պահին ընթանում են տանիքի ծածկման աշխատանքները, որոնց կհաջորդեն դռների ու պատուհանների տեղադրման եւ ներքին հարդարման աշխատանքները: Կենտրոնը կառուցվում է Արթիկի վարդագույն սրբատաշ տուֆով: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Ադրբեջանում ԱՄՆ դեսպանը՝ Շուշի չայցելելու մասին․ Դեռևս պատրաստ չեմ Նա մտահոգիչ է անվել մամուլի և քաղհասարակության ճնշումները՝ հավելելով, որ դա «տասնամյակներով հետ կշպրտի Ադրբեջանը» Հնդկաստանն արդիականացրել է ՀՀ մատակարարված հրետանային համակարգերը՝ նոր էլեկտրոնիկա տեղադրելով Հրետանային համալիրներում տեղադրվել են պարզեցված ինտերֆեյսով բալիստիկ համակարգիչներ Առաջիկա օրերին սպասվում է անձրև և ամպրոպ․ Ջերմաստիճանը կնվազի Մայիսի 4–ի ցերեկը մայրաքաղաքում կգրանցվի +19 աստիճան Ողջաբերդ գետի հենապատի փլուզման հետևանքով Նոր Արեշում տներ են հեղեղվել Իրականացնում են գետի հունի մաքրման, երկաթբետոնե կառուցատարրերի տեղափոխման |