2009-ի տարեվերջի հիմնական ցուցանիշներով Ամերիաբանկը կընդգրկվի Հայաստանի բանկային համակարգի առաջատարների հնգյակում22 դեկտեմբերի 2009 - 15:11 AMT PanARMENIAN.Net - 2009 թ. հիմնական ցուցանիշներով Ամերիաբանկը կընդգրկվի Հայաստանի բանկային համակարգի առաջատարների հնգյակում: Այդ մասին մամլո ասուլիսում լրագրողներն է հայտարարել «Ամերիաբանկ» ՓԲԸ-ի Տնօրինության նախագահ-գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանը: «Ճգնաժամի պայմաններում շատ դժվար կլինի լինել ինչպես կորպորատիվ, այնպես էլ մանրածախ բանկ, սակայն մենք բարեհաջող կերպով հաղթահարեցինք այդ բարդությունները»,-ասել է նա: Նա նաեւ հավելել է, որ բանկն ոչ մի օրով չի դադարեցրել վարկավորումը եւ տարեվերջի ցուցանիշներով` ակտիվների, կապիտալ ներդրումների, ինչպես նաեւ աճի տեմպերի ցուցանիշներով Ամերիաբանկն եթե առաջինը չլինի, ապա, առնվազն, 2-3 տեղը կզբաղեցնի երկրի բանկային համակարգում: Ըստ Հանեսյանի, բանկի ակտիվները 2009թ. սկզբի համեմատ ավելացել են 2 անգամ եւ մինչեւ տարեվերջ ակնկալվում է, որ դրանք կկազմեն 100 մլրդ դրամ, վարկային ներդրումների աճը այս պահի դրությամբ կազմում է 47,6 մլրդ դրամ: «Բացի այդ, մինչեւ տարեվերջ, կմիանան նաեւ 2,5 մլրդ դրամի հաստատված վարկերը, եթե հասցնենք տեղադրել դրանք, ապա վարկային ներդրումները մինչեւ տարեվերջ կկազմեն 50 մլրդ դրամ»,-ասել է նա: Հանեսյանը հավելել է նաեւ, որ ներգրավված վարկերի գծով բանկը եռապատիկ աճ է գրանցել, եւ դրանց ծավալը մինչեւ տարեվերջ կկազմի շուրջ 75-80 մլրդ դրամ, ընդ որում մաքուր շահույթը կկազմի 1,5 մլրդ դրամ: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Բաքոյան․ Իշխանական պատգամավորները Կիրանցում անելիք չունեն, Բագրատ սրբազանի հետ հանդիպումը բացառում են Ըստ նրա՝ որևէ մեկի իրավունքը, ճանապարհ փակելով, չի խախտվում, ուղղակի չպետք է սադրել Կիրանցի ճանապարհին կարմիրբերետավորները բիրտ ուժ են կիրառել․ 14 մարդ է բերման ենթարկվել ԱԺ պատգամավոր Խամոյանը տեսանյութ է հրապարակել Երևանը նոր Գլխավոր հատակագիծ կունենա Դա կլինի թվայնացված փաստաթուղթ Կաթողիկոսը ցավակցագիր է հղել Իրանի հոգևոր առաջնորդին Նա վշտակցություն է հայտնել զոհերի սգակիր ընտանիքներին և Իրանի ժողովրդին |