Իրանում հուղարկավորությունը վեր է ածվել բողոքի ցույցի

PanARMENIAN.Net - Այլախոհ հոգեւորական այաթոլա Հոսեյն Ալի Մոնտազերիի հուղարկավորության արարողությունը Իրանի Կում քաղաքում երկուշաբթի օրը վեր էր ածվել ընդդիմության միտինգի, որի մասնակիցները բղավում էին` մա'հ բռնապետին: Իշխանությունները փորձում էին վերջ տալ այդ ամենին, բայց անարդյունք, գրում է The Financial Times:



Այաթոլա Հոսեյն Ալի Մոնտազերիի հուղարկավորությանը, տարբեր աղբյուրների հաշվարկներով, մասնակցել են տասնյակ կամ հարյուր հազարավոր մարդիկ: Մի շարք հաղորդագրություններ են ստացվում ընդդիմության եւ անվտանգության ուժերի միջեւ բախումների մասին: Երկուշաբթի ուշ երեկոյան ինտերնետային ցանցում տեղեկատվություն եղավ այն մասին, որ Մոնտազերիի մոտավորապես երկու հազար ընդդիմախոսներ փորձել են խափանել հուղարկավորության արարողությունը:



Վերջին տարիներին Մոնտազերին գրավում էր հուսալի դիրք, որը հնարավորություն էր տալիս նրան քննադատելու ղեկավարների բռնապետությունը` խուսափելով խիստ պատժից: Հիմա արդեն ընդդիմությունը չունի այդպիսի դեմք:



«Մոնտազերիի ազատությանը նվիրվածությունն ու նրա քաղաքական համարձակությունը արտառոց էին. նրա մահը վակուում է ստեղծում, որը դժվար է լցնել», - հայտարարել է հոգեւորական եւ բարեփոխումների կողմնակից Աբուլֆազ Մուսավիան:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---