Հայաստանը պետք է փոխի իր տնտեսական քաղաքականությունը

PanARMENIAN.Net - Եթե Հայաստանի տնտեսական քաղաքականությունը շարունակի նույն ուղղությամբ ընթանալ, ապա մենք իսկապես կդառնանք 10-20-րդ մակարդակի պետություն: Այդ մասին այսօր Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտնեց «Ժառանգություն» կուսակցության խորհրդարանական խմբակցության քարտուղար Լարիսա Ալավերդյանը: Նրա խոսքով, քաղաքական ուժերը ոչ մի փոփոխություն չեն ներմուծում երկրի տնտեսական քաղաքականության մեջ:



«Ունենալով 10 000 անօթեւան մարդ` մեր բյուջեն կարիքավորներին բնակարանի տրամադրում չի նախատեսում»,- ասաց նա` ավելացնելով, որ Սպիտակի երկրաշարժից տուժած մարդկանց մեծ մասը մինչ օրս ապահովված չէ բնակարաններով:



«Նման տնտեսական քաղաքականությամբ մենք երկիրը սնանկացման ենք տանում, քանի որ այն օրեցօր ավելացնում է աղքատ մարդկանց քանակը»,- նշեց նա:
 Ուշագրավ
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
---